Շրջանառության մեջ է դրվել նամականիշով բացիկ` նվիրված Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին

Շրջանառության մեջ է դրվել նամականիշով բացիկ` նվիրված Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկ: Բացիկի մարմանը մասնակցեցին Թաթուլ Կրպեյանի այրին` Իրինա Կրպեյանը, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, հայտնում է «Հայփոստ> ՓԲԸ» մամուլի ծառայությունը:

Տեխնիկական տվյալներն են. թողարկման օրը 2015 թ. հոկտեմբերի 29 է, դիզայնը` Դավիթ Դովլաթյանի: Տպագրվել է AMPG Group-ում, անվանագինն է 240 ՀՀ դրամ: Նամականիշի չափսերն են` 25,0 x 35,0 մմ, բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ, տպաքանակը` 500:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---