16 նոյեմբերի 2006 - 15:51 AMT
ԼՂՀ եւ Հարավային Օսիայի միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է
ԱՄՆ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է Հարավային Օսիայի խնդրից: Ցխինվալիում անցկացված հանրաքվեի արդյունքների չճանաչումը չի նշանակում նույնանման որոշում ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու դեպքում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը, ի տարբերություն նախկին ԽՍՀՄ մնացած ինքնահռչակ հանրապետությունների, ԱՄՆ կառավարությունից տարեկան օգնություն է ստանում: «Հարավային Օսիայի խնդիրը ռուս-վրացական հարաբերությունների հարց է, եւ այդ երկու հակամարտությունների միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է»,- ասաց նա: