Ծխախոտը, խմիչքն ու բենզինը կթանկանան. «Ակցիզային հարկի» փոփոխված օրինագիծն ընդունվել է

Ծխախոտը, խմիչքն ու բենզինը կթանկանան. «Ակցիզային հարկի» փոփոխված օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քվեարկության է դրվել ու ընդունվել «Ակցիզային հարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

86 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն հաստատել է, որ կբարձրանա ծխախոտից, ալկոհոլից, բենզինից և դիզվառելիքից գանձվող ակցիզային հարկը, ինչպես նաև ակցիզային հարկ կսահմանվի վառելիք օգտագործվող սեղմած գազի համար, գրում է Tert.am-ը:

Օրինագծով նախատեսվում էր վերանայել և ինդեքսավորել ակցիզային հարկով հարկման ենթական այս ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, քանի որ ՀՀ-ում մոտ 4 անգամ ավելի ցածր են ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերից։

Եվրասիական տնտեսական միության անդամակցության շրջանակում խնդիր է դրված ներդաշնակեցնել բոլոր անդամ պետությունների ակցիզային հարկի դրույքաչափերը ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի մասով:

Պատգամավորները հաշվարկ էին արել, որ արդյունքում օրինակ, մեքենայի գազով լիցքավորումը մոտ 200 դրամով կթանկանա, բենզինի լիտրը՝ 7 դրամով, 10%-ով էլ բարձրացվելու է ծխախոտի և խմիչքի հարկը:

Փոփոխությամբ նախատեսվում է, որ 6 մլրդ դրամ բյուջե կմտնի:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---