Հսկայական մզկիթի կառուցումը Լոնդոնում արգելվել է

Հսկայական մզկիթի կառուցումը Լոնդոնում արգելվել է

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելել է մզկիթի կառուցումը Լոնդոնում, որը Սբ Պողոսի տաճարից մեծ պետք է լիներ: Մզկիթը նախատեսվում էր կառուցել Լոնդոնի Նյուեմ շրջանում` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելքում: Սակայն շրջանի իշխանությունները մերժել են նախաձեռնությունը: Նախագծի հեղինակները դիմել են կառավարությանը, սակայն վերջինս հավանություն է տվել տեղական իշխանությունների որոշմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Նախարարներն այսօր մերժել են Լոնդոնի Նյուեմ շրջանում մզկիթի կառուցումը մերժող որոշումը բողոքարկող դիմումը»,-ասել է Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչը:

Ըստ նախագծի, «մեգա-մզկիթը» կկարողանար տեղավորել 9.300 աղոթողի հիմնական տարածքում և ևս 2.000-ի լրացուցիչ տարածքում` մեծությամբ գերազանցելով Սբ Պողոս տաճարը, գրել է Evening standard-ը:

Մեծ մզկիթի կառուցման համար արդեն մոտ 10 տարի է պայքարում է մահմեդականների Tablighi Jamaat շարժումը: 2007-ին այդ մզկիթի կառուցման դեմ ստորագրահավաքին ավելի քան 250 հազար մարդ մասնակցեց:

Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն: Նման կանխատեսում կա Վաշինգտոնի Պիուի անվան հետազոտական կենտրոնի մասնագիտական բաժանմունքի հրապարակած զեկույցում: Եվրոպայում միգրացիայի հետևանքով մահմեդականների քանակը կկազմի բնակչության ընդհանուր քանակի 10 տոկոսը: Մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, քրիստոնյաներն այլևս մեծամասնություն չեն կազմի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---