23 նոյեմբերի 2002 - 18:43 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցության զարգացման շրջանակներում նախատեսվում է համատեղ զորավարժությունների անցկացում եւ այլ շփումների ընդլայնում: Սակայն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ուղղակիորեն չի կապվում Հայաստանի անվտանգության ապահովման հետ, ընդգծել է նախագահը: Այդ համագործակցությունը ավելի շուտ միջնորդավորված բնույթ է կրում, սակայն բավականին հզոր է, քանզի ՆԱՏՕ-ն Եվրոպայում ամենահզոր կառույցն է` անվտանգության խնդիրների կարգավորման առումով, ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա կարծիքով, Դաշինքի հետ հարաբերությունները, անկասկած, անդրադառնում են Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրների վրա: