20  30.10.15 - «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը Ազատության հրապարակում

«Ոչ»-ի կողմնակիցներն առաջին հանրահավաքն են անցկացրել սահմանադրական բարեփոխումների դեմ

«Ոչ»-ի կողմնակիցներն առաջին հանրահավաքն են անցկացրել սահմանադրական բարեփոխումների դեմ

PanARMENIAN.Net - Հահաստանում սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող «Չեք անցկացնի»քաղնախաձեռնությունն առաջին հանրահավաքն է անցկացրել Ազատության հրապարակում:

Հորդառատ անձրևի ուղեկցությամբ սկսված հանրահավաքը մարդաշատ չի եղել: Ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեին «ոչ» ասել առաջարկված փոփոխություններին: Մասնավորապես, նախաձեռնության անդամ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հայտարարել է, որ իշխանությունները նախատեսում են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ լիովին նոր սահմանադրություն անցկացնել:

Ըստ Բարսեղյանի, մարդկանց պետք է բացատրել, թե ինչու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը թողած իշխանությունները որոշում են սահմանադրական փոփոխություններ կատարել: Իսկ հանրաքվեի օրը, ըստ նրա, պետք է ընտրատեղամասերի հսկողություն իրականացնել.

«Այս նախաձեռնության մեջ կուսակցություններ կան, քաղաքացիական նախաձեռնություններ կան, քաղաքացիներ կան, բոլորը պետք է ջանքերը համադրեն, որպեսզի կարողանան բոլոր տեղամասերում մարդավարի հսկեն՝ անկախ նրանից՝ մարդիկ «ոչ» կասեն, թե կբոյկոտեն: Անկախ այս երկու հանգամանքից, առանց ընտրատեղամասերը վերահսկելու կլինի այն, ինչ եղել է 2005 թվականին, երբ ընտրատեղամասերում հսկողություն չի եղել»,- Բարսեղյանի խոսքերը մեջբերում է Aravot.am-ը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, իր հերթին, հայտարարել է, որ «սահմանադրության անցկացման դեպքում ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը մնալու է իր պաշտոնում, իսկ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ստանալու է նախագահի պաշտոնը»: Զուրաբյանը «նախագահ» եզրույթի տեղ օգտագործեցլ է «թամադա» որակումը` բացատրելով, որ նոր սահմանադրությամբ նախագահը լուրջ լիազորություններ չի ունենալու:

Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ չնայած թվացյալ բազմաանությանը ընդդիմությունը մեկ միասնական նպատակ է հետապնդում:

«Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չէ, բոլորս միասին համախմբված աշխատում ենք, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, ընթանում ենք միասնական գործողություններ անելու ճանապարհով»,- ասել է նա:

Նրա խոսքով, այս փուլում շատ կարևոր է չտրվել սադրանքների և միասնական «ոչ»-ի շրջանակում մեկը մյուսի դեմ չգործել ու մեկը մյուսի հաշվին միավորներ չկորզեն, գրում է Panorama.am-ը:

«Միասնական գործողություններ պետք է սկսենք դեկտեմբերի 1-ից: Հայաստանն ավելի լուրջ մարտահրավերների առջև է կանգնած ու դրա համար պետք է հիշենք մի բան՝ աշխարհում ոչ մի երկրում մեկ օրում իշխանափոխություն չի եղել, մարդիկ դարերով են պայքարել իրենց ազատության համար: Բայց մեզ հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակահատվածում վերագտնել մեր ազատությունը»,- հայտարարել է Մարտիրոսյանը:

Եզրափակել է Մարտիրոսյանն իր ելույթը նրանով, որ իրենցից մեկ բան է պահանջվում՝ վստահել իրենց ուժերին և «ոչ» ասել նոր Սահամանդրությանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---