Նոյեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է լինելու, տեղումների քանակը՝ բարձր

Նոյեմբերին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է լինելու, տեղումների քանակը՝  բարձր

PanARMENIAN.Net - Նոյեմբերին օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի հոկտեմբերի նկատմամբ. ամսվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մեկ աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի: Այս մասին լրագրողներին հոկտեմբերի 31-ին հայտնել է ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա հայտնել է նաև, որ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տանսօրյակում ցերեկային ժամերին ակնկալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7-ից +9-ը, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում այս մարզերում գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչև -15-ից -18 աստիճան, գրում է Panorama.am-ը:

Իսկ Լոռու մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 -ից +15 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին գիշերը կնվազի մինչև -8-ից -13 աստիճան:

Տավուշում ամսվա առաջին օրերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +13-ից +16 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին կդիտվի անկում՝ մինչև -2-ից -7: Սյունիքում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև +14 +17, իսկ ամսվա երկրորդ և երրորդ կեսին գիշերը կնվազի մինչև -3-ից -6:

Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ամսվա առաջին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 +15 աստիճան, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակում սպասվում է մինչև -5-ից -7:

Ինչ վերաբերում է Երևանին՝ Սուրենյանը նշել է, որ ամսվա առաջին օրերին ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +12-ից +14 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է մինչև -5-ից -7 աստիճան ցուրտ:

«Ներկայացված ցուցանիշները ամսական միջին արժեքից ցածր են մեկ աստիճանով և թվարկված բոլոր մարզերում տեղումների քանակը սպասում ենք նորմասյից ավելի, այսինքն տեղումնառատ նոյեմբեր է սպասվում: Տեղումները կդիտվեն ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում», - ասել է օդերևութաբանը:

Սուրենյանցը նկատել է, որ 2015-ը օդերևութաբանության առումով ռեկորդային տարի է:

«Կարելի է ասել տարվա ընթացքում ունեցել ենք երեք ռեկորդ՝ 2015-ի ձմեռը ամենատաքն էր, ամառը ամենաշոգերի շարքին է դասվել, իսկ հոկտեմբերը ամենախոնավներից էր», - ասել է նա՝ հավելելով, որ հոկտեմբերին տեղումների քանակը հանրապետությունում գրանցվել է նորմայի կրկնապատիկն ու եռապատիկը, իսկ Երևանի հոկտեմբերի նորման գերազանցվել է 3 ու կես անգամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---