ԵԱՀԿ-ն մտահոգված է Թուրքիայում մամուլի վրա ճնշումերով

ԵԱՀԿ-ն մտահոգված է Թուրքիայում մամուլի վրա ճնշումերով

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) դիտորդական խմբի մամուլի խոսնակ «Շվեդիայի լիբերալիստական կուսակցության» պատգամավոր Մարգարետա Սեդարֆելտը Թուրքիայում ընտրություններից առաջ հեռուստաալիքների ու թերթերի դեմ սկսված արշավը համարել է խիստ մտահոգիչ:

Եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպում է ունեցել նաև օրերս պետության կառավարման տակ վերցված Bugün թերթի և Kanaltürk հեռուստաընկերության ղեկավարությունների հետ, գրում է ermenihaber.an-ը:

Սեդարֆելտը նշել է, որ իրենք անհանգիստ են առաջիկա օրերին սպասվող հնարավոր զարգացումների և ընդհանրապես Թուրքիայում մամուլի ապագայի համար:

«Առաջիկայում ևս շարունակելու եմ հետևել մամուլի բնագավառում Թուրքիայում տեղի ունենալիք զարգացումներին», - ասել է նա:

Դատարանի որոշմամբ օրեր առաջ թուրքական ընդդիմադիր Koza İpek լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը:

Koza İpek հոլդինգն իր կազմում ներառում է 22 կազմակերպություն, որնց թվում են «Millet» և «Bugün» թերթերը Kanaltürk և Bugün TV հեռուստաալիքները: Վերջինս, օրինակ, ամիսներ առաջ հրապարակել էր նյութեր, որոնք ապացուցում էին Թուրքիայի իշխանության օգնությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Թուրքիայում որևէ բաժնետիրական ընկերության վրա դատարանի կողմից հոգաբարձուներ է նշանակվում այն դեպքում, երբ բաժնետերերի միջև առաջացած անհամաձայնությունների արդյունքում ընկերությունը ենթակա չի լինում հետագա շահագործման կամ այն դեպքում երբ կազմակերպությունը (ղեկավարությունը) կասկածվում է ծանր հանցագործության մեջ:

Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Ուրֆա) նահանգի Հալիլիյե շրջանի Աթաթուրք թաղամասի երկհարկանի տներից մեկում հայտնաբերվել են երկու սիրիացի լրագրողների դիեր:

Թուրքական Dogruhaber լրատվական կայքի փոխանցմամբ` սպանված սիրիացի լրագրողներ Իբրահիմ Աբդուլքադիրը և Ֆիրաս Համմադն աշխատում էին արաբալեզու Ayn Vatan շաբաթաթերթում: Աղբյուրի համաձայն` լրագրողները սպանվել են պարանոցներին հասցված սուր կտրող-ծակող գործիքի վնասվածքներից: Նշվում է, որ երկու լրագրողներն էլ Սիրիայի Ռաքքա քաղաքի գրանցում ունեին:

Լրագրողների սպանության հետ կապված արդեն 7 հոգի բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---