Պարագվայցի սենատոր. Հայոց ցեղասպանության հասցրած վնասը պետք է հատուցվի

Պարագվայցի սենատոր. Հայոց ցեղասպանության հասցրած վնասը պետք է հատուցվի

PanARMENIAN.Net - Պարագվայցի սենատոր Դեսիրե Մասին, որը երկրի օրենսդիր մարմին էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, հայտարարել է, որ ընթացքում ճնշումներ են եղել «ցեղասպանություն» եզրույթի կիրառման պատճառով:

Prensa Armenia-ին տված հարցազրույցում Մասին հայտարարել է, որ Պարագվայի Սենատի ընդունած բանաձևը կնպաստի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դիրքերի ամրապնդմանն ու պատմական հիշողության պահպանմանը:

«Ցեղասպանություն եզրույցը ոչ միայն ճիշտ է, այն նաև արդար է, արտահայտում է հենց հայ ժողովրդի բնաջնջումն ու ճանաչում այն որպես մարդկության դեմ հանցագրծություն: Դա նշանակում է, որ որոշակի պահի պետք է նաև փոխհատուցում տրվի կատարվածի համար», ասել է նա:

Մասին պատմել է նաև, որ երկրի 2 ամենամեծ կուսակցությունները սատարել են Ցեղասպանության փաստի ճանաչմանը: Բուն բանաձևը որպես երաշխավորագիր կծառայի երկրի ԱԳՆ հետագա քայլերի համար:

Հոկտեմբերի 29-ին Պարագվայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Բանաձևն ընդունվել է միաձայն:

Հարավամերիկյան երկրներից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Վենեսուելան, Արգենտինան, Ուրուգվայը, ինչպես նաև աշխարհամասի այլ երկրների բազմաթիվ քաղաքներ և նահանգներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---