Արցախում ականազերծման թեման՝ նախագահի մոտ քննարկմանը 2 նոյեմբերի 2015 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել էLandmine Free Artsakh Campaign նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին և HALO Trust կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Halo Trust-ը Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության միջոցով Ղարաբաղում վնասազերծել է մոտ 67 000 ական: Սահակյանն ընդգծել է, որ HALO Trust կազմապերպությունը կարևորագույնառաքելություն է իրականացնում հանրապետությունում՝ հավելելով, որ Landmine Free Artsakh Campaign նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիրը: 2000-ից մինչ օրս ականազերծման աշխատանքներ է իրականացվել 251 հողատարածքում, արդյունքում 27000 հա տարածք պիտանի է դարձել գյուղատնտեսական աշխատանքների համար, հայտնում է «Առավոտը» գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդի վրա հղումով, որն այդ մասին խոսում է «Ղարաբաղ. Խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում: Լեռնային Ղարաբաղում պատերազմի տարիներին տարածաշրջանի զգալի տարածքներ ականապատվեցին: Ընդհանուր առմամբ ականապատ տարածքների մակերեսը կազմում էր 50 քկմ: Պատերազմական տարիներին լայնորեն օգտագործվել են հակատանկային ականներ, որոնք տեղադրվել են այդ թվում նաև ճանապարհներին ու դրանց եզրերին՝ տրանսպորտի ոչնչացման համար: Չպայթած ականները բազում զոհերի, վիրավորների ու ավերածությունների պատճառ են եղել նաև պատերազմից հետո: Ականապատվել էին նաև ԼՂ բերքատու տարածքներից շատերը, որի հետևանքով բնակչությունը չէր կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Ականների պայթյունների հետևանքով շատ անգամ տրակտորներ ու այլ գյուղտեխնիկա է շարքից դուրս եկել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |