Հեռուստամարաթոն 2015-ը հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով կապահովի

Հեռուստամարաթոն 2015-ը հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով կապահովի

PanARMENIAN.Net - «Հեռուստամարաթոն 2015»-ն տեղի կունենա նոյեմբերի 26-ին։ Այդ մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

«Հեռուստամարաթոն 2015»-ի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:

Դրամահավաքը կրում է «Մեր Տունը» խորագիրը։

Հեռուստամարաթոնը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին և կշարունակվի մինչև առավոտյան ժամը 10:00-ն: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով և ինտերնետային կապով` Himnadram.org և Armeniafund.org կայքերի միջոցով:

Հնարավոր է կատարել նվիրատվություն`

1. փոխանցելով 500 ՀՀ դրամ` SMS ուղարկելով 8000 կարճ համարին (500 դրամ), կամ զանգահարելով 090008000 (ՎիվաՍել-ՄՏՍ, Բիլայն, Օրանժ Արմենիա, Յուքոմ, Ռոստելեկոմ) նոյեմբերի 1-ից 30-ը

2. այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք (նոյեմբերի 1-ից 30-ը)

3. այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն (շուրջտարի)

4. Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 - ՀՀ դրամ, 103003615673 - ԱՄՆ դոլար (շուրջտարի)

5. առցանց` Donate.himnadram.org (շուրջտարի):

«Հեռուստամարաթոն 2014»-ը արձանագրել էր $12 399 550-ի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարն ուղղվել է ՀՀ-ն ԼՂՀ-ի հոտ կաապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:

2015-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշել է չանցկացնել ամենամյա մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը՝ պայմանավորված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների բիզնեսներում վատ ցուցանիշների հետ:Մոսկովյան ճաշկերույթ-դրամահավաքը չի կայացել նաև 2014-ին:

Գործունեության 20 տարվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ-ում իրականացրել է ավելի քան 476 կմ ճանապարհի, 517 կմ ջրագծի ու ջրամատակարարման համակարգի,144 կմ գազատարի, 70 կմ էլեկտրական հոսանքի գծի շինարարություն։ Բացի այդ, կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է 334 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 70 առողջապահական հաստատություն, 53 սպորտային ու մշակութային կենտրոն։ Իրականացվել է ավելի քան 159 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---