Սպանվել է ՌՀՄ Մուրմանսկի մարզային համայնքի նախագահ Արթուր Հարությունյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին ժամը 20:00-ին Մուրմանսկում իր տան մոտ սպանվել է Ռուսաստանի հայերի միության Մուրմանսկի մարզային համայնքի նախագահ Արթուր Արտաշեսի Հարությունյանը: Ոչ պաշտոնական տվյալներից հայտնի է դարձել, որ նրան սպանել են, կրակելով դեմքին: Մուրմանսկի շրջանի ՆԳՎ քրեական միլիցիայի պետ Վիկտոր Պեստերեւը հայտարարել է, որ Հարությունյանը սպանվել է Կոլսկի պողոտա, 154 հասցեում գտնվող իր տան մուտքի մոտ: Միլիցիայի աշխատակիցները հարցում են անցկացրել բոլոր բնակարաններում, որոնելով ականատեսների: Ներկայումս ձեւավորվել է օպերատիվ-քննչական խումբ փորձառու քննիչների թվից, այդ թվում Մուրմանսկի շրջանի դատախազության աշխատակիցներից: Վ.Պերեստեւը ճշտել է, որ միլիցիայի մարմինները ընդհանուր միջոցառումներ են անցկացնում, ուղղված հանցագործների որոնմանը: Արթուր Հարությունյանը 42 տարեկան էր: Նա ուներ 17-ամյա որդի եւ 6 ամսեկան աղջիկ:



Արթուր Հարությունյանը նաեւ Մուրմանսկի խոշոր գործարար էր, որին միանձնյա պատկանում է Մուրմանսկի սոցիալական կոմերցիոն բանկի հիմնադիր կապիտալի եւ բաժնետոմսերի փաթեթի 70, 05 տոկոսը (մնացած 27,47 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը «Դաշնային գույքի ռուսաստանյան հիմնադրամի» միջոցով) : Ներկայումս պետությանը պատկանող բաժնետոմսերի փաթեթը հանված է վաճառքի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---