Նախարար. 2016-ին Ստեփանավանի օդանավակայանը կվերաբացվի

Նախարար. 2016-ին Ստեփանավանի օդանավակայանը կվերաբացվի

PanARMENIAN.Net - Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ` պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցին, հայտնում է Tert. am-ը:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա ռուս գործընկների հետ` ծանր ուղղաթիռների ձեռք բերման շուրջ: «Մենք պայմանավորվել ենք, որ հերթապահություն ենք անելու, ուղղաթիռները այստեղից ծառայություն կիրականցնեն»,-ասաց նա:

Նախարարը հավելել է, որ նաև թեթև ուղղաթիռներ են ունենալու, որոնք ստանալու են ռուս, շվեյցարացի և ֆրանսիացի գործընկներից և արդյունքում կունենան նորմալ օդանավակայն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԻՆ նախարարին զեկուցվել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ տարածքի կառուցապատման եւ օդանավակայանի վերագործարկման հետ կապված խնդիրների և անհրաժեշտ աշխատանքների մասին։ Նախարար Երիցյանը հանձնարարել է ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել հակակարկտային ծառայության համակարգում փոքր ավիացիայի օգտագործման վերաբերյալ։

ՀՀ կառավարության որոշմամբ «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այդ ենթակառուցվածքն ունենալու է հատուկ ինքնաթիռներ, որոնք հնարավորություն կտան աղետների ժամանակ օպերատիվ արձագանքել:Օդանավակայանը համատեղ օգտագործվելու է ՀՀ և ՌԴ փրկարար ծառայությունների կողմից: Հայ-ռուսական Հումանիտար արձագանքման համատեղ կենտրոնը ստեղծվում է Կովկասյան տարածաշրջանում արտակարգ իրավիճակների վերացմանը նպաստելու համար։ Կենտրոնը կփոխգործակցի ՄԱԿ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորությամբ` Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Շենքերի և շինությունների մակերեսը կազմում է մոտ 1150 քմ տարածք, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61,7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---