«Վարդաշեն» ՔԿՀ-ում 8 դատապարտյալ հացադուլ է անում

«Վարդաշեն» ՔԿՀ-ում 8 դատապարտյալ   հացադուլ է անում

PanARMENIAN.Net - «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) հինգ կալանավոր հացադուլ է սկսել, ևս երեքն էլ այդ ծայրահեղ քայլին էին դիմել նախորդ շաբաթա վերջից։

Հացադուլավորները բողոքում են վաղաժամ ազատ արձակման անկախ հանձնաժողովի դեմ՝ պնդելով, որ այն թափանցիկ չի գործում, կայացված որոշումներն էլ չեն հիմնավորվում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ «Վարդաշեն»-ում հացադուլ սկսած դատապարտյալները տեղափոխվել են առանձնացված խցեր և բժիշկների հսկողության տակ են։

Հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով իրենց քրեական գործերի վերանայում: Հաջորդ երկու օրերին նրանց միացան ևս 5 դատապարտյալ: «Նուբարաշեն»-ում հացադուլ հայտարարած ավելի քան 50 դատապարտյալներն հոկտեմբերի 16-ին դադարեցրել են հացադուլը:

Հոկտեմբերի 15-ին Կառավարության դիմաց էին հավաքվել դատապարտյալների հարազատները և կրկին պահանջում էին գործերի վերանայում: Նրանք նաև եղան նախագահական նստավայրի մոտ և դիմում հանձնեցին:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարականով հոկտեմբերի 14-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 12-ից հացադուլի մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին:

Քրմոյանն և Հովհաննիսյանը տեղում ծանոթացել են դատապարտյալների խնդիրներին, քննարկել դրանց լուծման ճանապարհները և հորդորել են դադարեցնել հացադուլը` զերծ մնալով ծայրահեղ քայլերից ու գործողություններից: Բացի այդ` նրանք ցմահ դատապարտյալներին տեղեկացրել են իրենց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնությունների իրականացման մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---