ԿՀ-ն բաշխել է Սահմանադրության հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների պաշտոնները

ԿՀ-ն բաշխել է Սահմանադրության հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների պաշտոնները

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն նոյեմբերի 2-ին գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015-ի դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տեղամասային հանձնաժողոների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կստանա 888-ական,«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)` 621-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը (ՀԱԿ)` 155-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը (ՀՅԴ)` 111-ական, «Օրինաց Երկիր» կուսակցությունը (ՕԵԿ)` 111-ական, «Ժառանգություն» կուսակցությունը (ԺԿ)` 111-ական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ:

Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական հանձնաժողով կարող են ներկայացնել 2015-ի նոյեմբերի 6-ից 11-ը` մինչև 18:00-ն:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ` կողմ 104, ձեռնպահ` 3, դեմ՝ 10 ընդունել է «ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման նախագիծը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծին դեմ են քվեարկել Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Դեմ են քվեարկել նաև ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---