17 նոյեմբերի 2006 - 17:15 AMT
Կանադայի կառավարության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել
Կանադային արտգործնախարար Պիտեր ՄակԿեյը Ազգային Էթնիկ մամուլի խորհրդում (NEPMCC) անցած կլոր սեղանի ժամանակ հաստատել է, որ Կանադան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC), նա նաեւ բացատրել է իր դիրքորոշումը Թուրքիայի առաջարկի նկատամամբ` Հայոց ցեղասպանության փաստը ուսումնասիրելու համար պատմական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Պիտեր ՄակԿեյը հավաստիացրել է Կանադայի հայ համայնքին, որ երկրի կառավարության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի փոխվել: «Կանադան կաջակցի համատեղ հետազոտական աշխատանքներին Հայոց ցեղասպանության թեմայով, որոնց կմասնակցեն գիտնականներ երկու երկրներից, ինչպես նաեւ չեզոք երկրի ներկայացուցիչներ, որոնց մասնակցությանը կհամաձայնվեն երկու կողմերն էլ: Այդպիսի նուրբ հարցի շուրջ ծավալված երկխոսությունը կարող է բերել այլ հարցերի քննարկման. առեւտուր, տուրիզմ, հեռահաղորդակցություն, Հայաստանի սահմանների շրջափակում»,- նշել է նա: