Աղբյուր. Թուրքիան հարվածել է Սիրիայի հյուսիսում քրդական հենակետերին

Աղբյուր. Թուրքիան հարվածել է Սիրիայի հյուսիսում քրդական հենակետերին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից 2-ը Թուրքիայի ԶՈւ-ն ծանր զինատեսակներով երեք անգամ հարվածել է Սիրիայի հյուսիսում Թել Աբյադ բնակավայրից դեպի արևմուտք գտնվող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) հենակետերին: Այս մասին հայտնում է թուրքական IMCTV լրատվական կայքը:

Վերջինիս փոխանցմամբ՝ հարվածների մասին հայտնել են YPG-ի մամուլի ծառայաթյունից, սակայն թուրքական այլ աղբյուրներ առայժմ չեն հաստատել այս տեղեկությունը, գրում է Razm.info-ն:

Հոկտեմբերի 25-ին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին՝ իրենց վերահսողության տակ անցած Թել Աբյադ և Քոբանի քաղաքներում քրդական ուժերի վրա կրակելու համար։

Հոկտեմբերի 26-ին էլ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք ուշադրությամբ հետևելու են, որ քրդական ուժերի վերահսկողությունը չանցնի Եփրատի արևմտյան ափ ու հավելել, որ իրենք կհարվածեն քրդերին այն պահին, երբ դա տեղի ունենա։ «Մենք արդեն 2 անգամ հարվածել ենք նրանց»,-նշել էր Դավութօղլուն՝ հաստատելով PYD-ի նախորդ օրվա հայտարարությունը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---