ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը՝ Եվգենի Կասպերսկուն 3 նոյեմբերի 2015 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2015-ի մրցանակը շնորհվելու է «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկուն: Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին տեղեկացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար, միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ առաջին անգամ է մրցանակը տրվում Ռուսաստանի ներկայացուցչի: Նախագահի մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ ընտրությունը բարդ է եղել, քանի որ թեկնածուները մի քանիսն էին: Նա նաև տեղեկացրեց, որ Եվգենի Կասպերսկին Հայաստան է գալու նոյեմբերի 16-18-ը՝ իր հինգ հոգանոց թիմի և տիկնոջ հետ, գրում է Tert.am-ը: Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Սարգսյանի խոսքով՝ նախագահի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ամեն տարի շնորհվող մրցանակը նպատակ ունի ընդգծելու ՀՀ-ի համար ՏՏ ոլորտի կարևորությունը և այն ակնկալիքները, որ ունի Հայաստանը ոլորտի առաջընթացի և զարգացման համատեքստում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում կրթություն ստացած երիտասարդները հեշտությամբ և արագ գտնում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք և կարողանում են իրենց մասնագիտական աճը ապահովել՝ ներազդել ՀՀ տնտեսական զարգացման և առաջընթացի վրա: Մրցանակաբաշխության հովանավոր՝ ՎիվաՍել-ՄՏՍընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշել է, որ ծրագրի իրականացման 6 տարիների ընթացքում կատարել են 125 մլն դրամի ներդրում, քանի որ մեծ կարևորություն են տալիս մրցանակաբաշխությանը: «Այն ամրագրում է կապը Հայաստանի ու այն համաշխարհային մասնագետների միջև, որոն գալիս են Հայաստան ու ստանում մրցանակը», - ասել է նա: Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2009-ին: Յուրաքանչյուր տարի այն շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանուն բնույթ ունեցող զարգացումների: Մրցանակին առաջին անգամ արժանացել է «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Քրեյգ Բարրետը, երկրորդ դափնեկիրը՝ Apple Computer կորպորացիայի հիմնադիր դոկտոր Ստիվ Վոզնիակը, երրորդ դափնեկիրը՝ Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդ դափնեկիրը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն դոկտոր Ցուգիո Մակիմոտոն: Նախորդ տարի մրցանակը տրվել է «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |