ՀՀ մշտական բնակչության թիվն 9 ամսում նվազել է 6.600-ով 4 նոյեմբերի 2015 - 11:13 AMT PanARMENIAN.Net - 2015-ի 9 ամսում ՀՀ մշտական բնակչությունը նվազել է 6.600 մարդով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն ըստ 2011-ի մարդահամարի հիման վրա և ընթացիկ հաշվառման տվյալների կազմել է 3 մլն 4 հազար մարդ, որից 1.910.900-ը բնակվում է քաղաքներում, 1.093.100-ը` գյուղական վայրերում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, հաշվետու շրջանում ՀՀ բնակչության նվազումը 6.600-ով պայմանավորված է բացասական միգրացիոն սալդոյով, որը 16.300-ով գերազանցում է բնակչության բնական աճը` 9.800 մարդ: Ընթացիկ տարվա 9 ամսում երկրում ծնված երեխաների թիվը նվազել է 2,5%-ով նախորդ տարվա համեմատ` կազմելով 30.666: Մահացությունները հաշվետու շրջանում նվազել են 0,7%-ով` կազմելով 20.900 մարդ: Այսպիսով, բնական աճը կազմել է 9.766 մարդ: Ըստ ՀՀ Սահմանային էլեկտրոնային կառավարման վարչության տեղեկատվական համակարգի տվյալների, այս ընթացքում սահմանային անցակետերում արտաքին ուղևորափոխադրումների տարեկան համախառն ծավալը կազմել է 4.101.200 ուղևորություն, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: Հաշվետու ժամանակաշրջանում, (առանց նույնականացման) ժամանումների քանակը կազմել է 2.004.903` անկումը 0,42%, իսկ մեկնումներինը` 2.096.627` անկումը 1%: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |