ՌԴ ԱԳՆ-ն պահանջելու է, որ հայ պատանու սպանությունը մանրակրկիտորեն հետաքննվի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն հավաաստիացնում է, որ հայ պատանու սպանությունը Մերձմոսկովյան շրջանում մանրակրկիտ ձեւով կհետաքննվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: 15-ամյա պատանին սպանվել է նոյեմբերի 11-ին Մոսկովյան մարզի Իվանտեեւկա քաղաքի երկաթուղային կառամատույցում: «Խորը ցավակցություն հայտնելով զոհված հայաստանցի 15-ամյա պատանի Նաիրի Քոչարյանի հարազատներին եւ մերձավորներին, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ վճռականորեն դատապարտում է ազգային ատելության հողի վրա կատարված այս եւ այլ հանցագործությունները: ՌԴ ԱԳՆ-ն կպահանջի հայ պատանու սպանության մանրակրկիտ հետաքննություն»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը սպանության կապակցությամբ: «Այլատյացությունը խորապես խորթ է մեր ժողովրդի ոգուն, ուղղափառության հիմքերին եւ լայնորեն դատապարտվում է Ռուսաստանի հասարակության կողմից»,-նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Դիվանագետի խոսքերով, «ապադասակարգային տարրերի առանձին արարքներն, ուղղված ազգամիջյան եւ կրոնամիջյան պառակտմանը մեր երկրում, եւ որոնք, ըստ էության, խարխլում են ռուսական պետականության հիքմերը, լուրջ վնաս են հասցնում մեր ժողովրդավարական բազմազգ պետության շահերին»: «Նրանք ամենախիստ հակահարվածը կստանան իշխանական կառույցների կողմից»,-ընդգծել է Կամինինը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---