Ստամբուլում 2 խմբագիր է ձերբակալվել «զինված խռովություն հրահրելու» մեղադրանքով 4 նոյեմբերի 2015 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Nokta ամսագրի գլխավոր խմբագիր Ջեվհերի Գյուվենին և նույն պարբերականի նորությունների բաժնի խմբագիր Մուրդ Չափանին ձերբակալելու մասին: Նրանց մեղադրում են հակակառավարական զինված խռովություն հրահրելու մեջ, հայտնել է Anadolu գործակալությունը: Ավելի վաղ Ստմաբուլի ոստիկանությունը Գյուվենին և Չափանին բերման էր ենթարկել «մարդկանց հանցագործությունների և խռովության դրդելու» մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ձերբակալման համար առիթ է հանդիսացել հրապարակումը, որը նվիրված էր Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին: Nokta-ի վերջին համարը լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանի դիմանկարով, որն ուղեկցվում էր հետևյալ գրառմամբ. «Երկուշաբթի, նոյեմբերի 2. քաղաքացիական պատերազմի սկիզբը Թուրքիայում»: Ստամբուլի դատարանը արտոնեց հանդեսի այդ համարի ամբողջ տպաքանակի առգրավումը: Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել: Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր: Թուրքական իշխանություններին քննադատում են բռնության և վախի մթնոլորտ ստեղծելու համար: Արևմտյան դիտորդները նշում են նաև աճող ճնշումը ԶԼՄ-ների վրա: Անցած շաբաթ ոստիկանությունը շրջայց է կատարել «Կոզա իպեկ» մեդիա խմբի գրասենյակում, որի լրագրողները քննադատում են երկրի կառավարությանը: Արդյունքում նշանակվեց ընկերության նոր ղեկավար: ԵԽԽՎ անդամ Անդրեաս Գրոսն, անդրադառնալով ընտրություններին, ասել է. «Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ամբողջ նախընտրական արշավն անարդար էր, ուղեկցվել է ուժի կիրառմամբ և անցել է վախի մթնոլորտում: Իսկ վախը ժողովրդավարության և ազատ ընտրությունների թշնամին է»: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |