Եվրոպայի հայկական դաշնությունը ողջունում է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստորագրումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական դաշնությունը (EAFJD) ողջունում է Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստորագրումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին EAFJD-ում, «ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Հայաստանի ձգտումը եւ կօգնի երկրի կառավարությանը Եվրամիության մասին բնակչությանը տեղեկացնելու հարցում, մասնավորապես, բացելով Երեւանում Եվրոպական տեղեկատվական կենտրոն»: «Մենք ողջունում ենք Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստորագրումը, որը կխթանի ինտեգրացիոն գործընթացը Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Եվրոպայի հայկական դաշնությունը հուսով է, որ իր լուման կներդնի ՀՀ եւ ԵՄ միջեւ հարաբերությունների ապագա զարգացման գործում»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---