ՌԴ-ն Իրանին սպառազինություն է մատակարարում![]() 4 նոյեմբերի 2015 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Իրանին մատակարարում է այն սպառազինություն, որը սահմանափակված չէ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով: Նման սպառազինության մեջ մտնում են հակաօդային պաշտպանության միջոցները և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ: Այս մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական գործակալության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Իրանին փոխանցելիք Ս-300 համակարգերի մասին խոսելիս պաշտոնյան նշել է, որ իրենք ներկայում բանակցում են իրանյան կողմի հետ և քննարկում նոր պայմանագրի պայմանները: Բանակցությունների թեմաներից մեկը Իրանի՝ միջազգային դատարան հայցն է ընդդեմ «Ռոսօբորոնէկսպորտի», որով Իրանը փոխհատուցում է պահանջել ռուսաստանյան պետական ընկերությունից վերջինիս՝ նախորդ տարիներին սպառազինությունը չփոխանցելու համար: Իսայկինի խոսքով՝ այս հայցը կատարվելու է, սակայն պաշտոնյան չի նշել, թե ինչ պայմաններով, գրում է Razm.info-ն: Հոկտեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը՝ Իրանին մատակարարելուց առաջ: «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատակարարելուց առաջ կատարելագործել այն: Ռուսաստանյան լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ «Ռոսօբորոնէկսպորտի» ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանից Սիրիա մատակարարվող սպառազինությանը և հայտարարել, որ ռուսաստանյան կողմը մշտապես զենք է մատակարարել Սիրիայի կառավարությանը և այսուհետ ևս շարունակելու է անել դա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |