18 նոյեմբերի 2006 - 16:36 AMT
Թուրք-ֆրանսիական սկանդալը մեծանում է
Ֆրանսիային պաշտոնապես չեն հրավիրի Թուրքիայում կազմակերպվող ռազմական ցուցահանդեսին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գոնուլը: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարության այդ քայլը պայմանավորված է նրանով, որ ֆրանսիական խորհրդարանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք է ընդունել:

Մինչ այդ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը չեղյալ էր հայտարարել ֆրանսիական երաժշտական խմբի հրավերը թուրք բանաստեղծ եւ միստիկ Մեվլան Ռումիին նվիրված արարողությանը մասնակցելու համար, հայտնում է The New Anatolian-ը: