20 նոյեմբերի 2006 - 12:33 AMT
Եվրահանձնաժողովը Թուրքիային լուրջ հետեւանքներով է սպառնում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն սպառնացել է Թուրքիային լուրջ հետեւանքներով այն դեպքում, եթե Անկարան առաջիկա շաբաթների ընթացքում չբացի իր նավահանգիստներն ու օդանավակայնները ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի հունական հանրապետության նավերի եւ ինքնաթիռների համար: Բեռլինի «Տագեսշպիգել ամ զոնտագ» թերթին տված հարցազրույցում Բարոզուն հայտարարել է, որ Թուրքիայի կառավարության ստանձնած պարտավորությունները չկատարելը լուրջ հետեւանքներ կունենա Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ ընթացող ողջ բանակցային գործընթացի համար, հայտնում է Deutsche Welle-ն: