ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի 5 նոյեմբերի 2015 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ կատարվեն. մասնավորապես, արդեն շրջանառության մեջ է ուղևորափոխադրումների հետ կապված նոր օրենքի նախագիծը, որը ենթադրում է ավելի մեծ վերահսկողություն այդ գործընթացների նկատմամբ: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն՝ անդրադառնալով Տուլայում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարին: Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար: ՌԴ Ուզլովսկի շրջանային դատարանը որոշում է կայացրել Տուլայի մերձակայքում վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի վարորդին կալանավորել երկու ամսով: «Օրենսդրությունն այս պահի դրությամբ ազատականացված է, որովհետև թույլ են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտային տրանսպորտի ու կապի նախարարությանը վերահսկողություն սահմանել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների նկատմամբ, այսինքն` հանված են թույլտվության լիցենզիայի մեխանիզմները», - ասել է Առաքելյանը, մեջբերում է Tert.am-ը: Նախարարը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե պարտադիր լիցենզավորման, այլ՝ մրցութային արդյունքներով տրամադրվող իրավունքի մասին է, որը պետք է հնարավորություն տա ուղևորափոխադրում իրականացնել: «Մինչ այդ մենք շարժվել էինք ավելի լիբերալ կանոններով, բայց գտնում ենք, որ պետք է մինչև դեկտեմբեր մի քիչ ուժեղացնենք վերահսկողությունը», - ասել է նա: Ինչ վերաբերում է մեղավորներին պատժելուն, Առաքելյանը նշել է, որ դեռ հետաքննություն է ընթանում, և միայն հետաքննությունը կտա պատճառների մասին պատկերացում, որից հետո կարվեն համապատասխան հետևություններ: Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: Կարդացեք նաև՝ Մոսկվայում անսարքության պատճառով հետաձգվել է Երևան ուղևորվող 2 ավտոբուսի մեկնումը Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |