Զոհրաբյանը՝ հակահայկական զեկույցի մասին. Ադրբեջանը գնել է ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը

Զոհրաբյանը՝ հակահայկական զեկույցի մասին. Ադրբեջանը գնել է ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը

PanARMENIAN.Net - Որևէ մեկի համար անակնկալ չէր, որ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը ներառելու է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցն առաջիկա հունվարյան լիագումար նիստի օրակարգ. ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը գնված է Ադրբեջանի կողմից: Այս մասին ասել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 4-ին հանձնաժողովի կողմից ընդունված և լիագումար նիստ տեղափոխված՝ պատգամավոր Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցին:

«Որևէ մեկի համար անակնկալ չէր նաև, որ ԵԽԽՎ-ն վաղուց արդեն վերածվել է Ադրբեջանի Մեջլիսի դուստր ձեռնարկության, հատկապես քաղաքական հանձնաժողովը, որովհետև Ադրբեջանն իր ամբողջ ռեսուրսը՝ լոբբիստական, խավիարադիվանագիտական, խավիարադոլարային, կենտրոնացրել է հատկապես քաղաքական հանձնաժողովի վրա, որովհետև այստեղով են անցնում Ադրբեջանի համար խիստ կենսական նախագծերը, որոնք երկիրը հետևողականորեն փորձում է տապալել, մասնավորապես՝ քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը», - ասել է Զոհրաբյանը, գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ քաղաքական հանձնաժողովի պատգամավորների զգալի մասը ֆիքսված աշխատավարձ է ստանում Ադրբեջանի կողմից, և դրա վերաբերյալ կան տեղեկություններ տարբեր երկրների մամուլներում:

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ Ուոլթերը նաև Թուրքիայի քաղաքացի է, նրա՝ ազգությամբ թուրք կինը Ադրբեջանում բիզնեսներ ունի,հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«ԵԽԽՎ-ի նպատակը հերթական անգամ վնասելն է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին, որովհետև վնասից բացի այս նախաձեռնությունը որևէ պոզիտիվ քայլ առաջ չէ, որևէ կերպ չի օգնելու բանակցային գործընթացին: Հերթական անգամ իրենք միջազգային հարթակներում ուղղակիորեն ստեղծում են էսկալացիա հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև», - նկատել է Զոհրաբյանը:

Թեև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդանը կարծում է, որ լիագումար նիստում բանաձևը կընդունվի, բայց շեշտում է, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի առաջարկներով փորձեն հակահայկական ձևակերպումները գոնե նվազագույն հասցնել:

Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Ուոլթերը կազմել է զելույցն առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու ու տեղում իրավիճակի ծանոթանալու: Ստեփանակերտը պահանջում էր հանել ԼՂՀ վերաբերյալ «գրավյալ տարածքներ» ձևակերպումը փաստաթղթի անվանումից ու բովանդակությունից, սակայն պահանջը մերժվեց: 2014 հոկտեմբերին հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ կբոյկոտի զեկույցի շուրջ աշխատանքները, եթե այն շրջանառության մեջ դրվի նման տեսքով ու ձևակերպումներով:

Կարդացեք նաև՝ Դավիթ Բաբայանն Ուոլթերի զեկույցի մասին. Վերնագիրը և մոտեցումները վկայում են՝ քաղաքական պատվեր է

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---