6 նոյեմբերի 2015 - 12:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Anonymous-ների 3-րդ երթը Երևանում խաղաղ ու դիմակներով է անցել [ֆոտոռեպորտաժ]

Նոյեմբերի 5-ի երեկոյան Երևանը 3-րդ անգամ միացել էAnonymous-ների համաշխարհային երթին, որը սկսվել է Ազատության հրապարակից: Մասնակիցների հիմնական մասը Գայ Ֆոքսի հայտնի դիմակներով էին, չնայած ոստիկանությունը նախապես զգուշացրել էր չկրել դրանք:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանն արտոնել էր խաղաղ երթը. նախանշված երթուղին էր՝ Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան - Նալբանդյան փողոց. ավարտվել է երթը Ազատության հրապարակում: Կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը՝ 2 տարի առաջ նույն օրը ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին, նշել է, որ հիմնական նպատակն էր «դուրս գալ փողոց՝ պահանջելու, որ Հայաստանում արժևորվեն եղբայրությունը, ազատությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը և այլ վեհ արժեքներ»։

ՖՈՏՈՇԱՐՔ