6 նոյեմբերի 2015 - 15:34 AMT
Իսպանիայի դատարանը թույլ է տվել Կատալոնիայի խորհրդարանին քննարկել անկախության մասին բանաձևը

Կատալոնիայի Սահմանդրական դատարանը թույլ է տվել տարածաշրջանի խորհրդարանին քննարկել Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը, հայտնում է EFE գործակալությունը:

11 դատավորները միաձայն կողմ են քվեարկել որոշմանը, գրում է ՌԲԿ-ն: «Միասին կողմ» և «թեկնածուները հանուն ժողովրդական միասնության» կոլիացիայի մշակած փաստաթուղթը նախատեսում է Կատալոնիայի անկախ պետության ստեղծում հանրապետության տեսքով: Ավելի վաղ բանաձևի քննարկումը խորհրդարանում արգելելու խնդրանքով դատարանին էին դիմել Կատալոնիայի սոցիալիստները, Կատալոնիայի Ժողովրդական կուսակցությունը և «Քաղաքացիներ» կուսակցությունը:

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

Տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում:

Կատալոնիայի իշխանությունները վերջին տարիներին մշտապես արծարծել են անկախության մասին հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենքներ են ընդունել ուղղված «պետության» ստեղծմանը: Պաշտոնական Մադրիդը և Իսպանիայի սահմանադրական դատարանը մերժեցին 2014-ի նոյեմբերի 9-ին անկախության մասին հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի մտադրությունը միայն այդ ինքնավարության տարածքում, ոչ թե ամբողջ երկրի: Ուստի նախանշված օրը հարցում անցկացվեց անկախացման մասին, որի մասնակիցների 80 տոկոսը կողմ արտահայտնվեց անկախացմանը: Ընդ որում հարցմանը մասնակցել էր ընտրողների միայն մեկ երրորդը: