7 նոյեմբերի 2015 - 10:34 AMT
ՌԴ գլխավոր դատախազությունը Լևոն Հայրապետյանի գործն ուղարկել է դատարան

ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դատարան է ներկայացրել ձեռներեց Լևոն Հայրապետյանի դեմ քրեական գործը, որին մեղադրում են ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով սահմանված հանցագործության համար (խարդախություն):

«Ըստ նախնական քննության, 2010 թ. հունիս-օգոստոս ամիսներին Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին խաբեության ճանապարհով և չարաշահելով Մոսկվա քաղաքի բնակչություն վստահությունը, մոլորության մեջ է գցել նրան` դրամական փոխհատուցման դիմաց խոստանալով, որ նրա որդու հանդեպ ավելի մեղմ պատիժ կսահմանվի: Դրա դիմաց Լևոն Հայրապետյանը 700 հազար դոլար է ստացել: Իրականում Հայրապետյանը հնարավորություն չուներ ազդելու դատարանի որոշման վրա»,-ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերին գործարար և բարերար, «Բաշնեվթ»-ի գործով մեղադրյալ Լևոն Հայրապետյանը ազատ արձակվեց տնային կալանքից: Քննիչի որոշմամբ որպես Հայրապետյանի խափանման միջոց սահմանված տնային կալանքը փոխարինվել է երկրից չհեռանալու ստորագրությամբ:

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Գումարը կարող է կազմել մոտ 50 մլն դոլար: Որպես հիմնական կասկածյալ անցնում է Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը: Հայրապետյանն այդ գործում համարվում է նրա գլխավոր հանցակիցը:Բացի այդ գործարարին մեղադրում են բաշկիր սենատոր Իզմեստևի մորից $700 շորթելու մեջ:

Մինչդեռ ինքը Հայրապետյանը հայտարարում է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են և խնդրում է քրեական գործ հարուցել քննչական խմբի ղեկավար, փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ` ՌԴ ՔՕ 286 հոդվածով: Հայաստանում և աշխարհի հայ համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով: