Սերժ Սարգսյանը կմասնակցի ԱՊՀ եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրեստ, որտեղ նոյեմբերի 23-ին կմասնակցի ԱՊՀ եւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների նիստերին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նոյեմբերի 24-ին եւ 25-ին Մինսկում պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին: Այցերի ընթացքում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես ռազմական համագործակցության ծրագրերի ստորագրում ՌԴ, Բելառուսի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---