20 նոյեմբերի 2006 - 18:35 AMT
Եվրոպան 1,1 մլն եվրո է հավաքել Ղարաբաղի վերածննդի համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացված «Ֆոնեթոն-2006» արդյունքում Լեռնային Ղարաբաղի զարգացման համար Եվրոպայում հավաքվել է 1,1 մլն եվրո, իսկ Հայաստանում` 35 մլն դրամ (մոտ 73,3 հազար եվրո): «Հայաստան» հիմնադրամի մամլո քարտուղար Անուշ Բաբայանի խոսքերով, 2006 թվականի նոյեմբերի 16-19 տեղի ունեցած համաեվրոպական հեռախոսահավաքին մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան եւ, առաջին անգամ, Բելգիան: «Ընդհանուր գումարից 1 մլն եվրոն ապահովել է Ֆրանսիան, 51 հազարը` Գերմանիան, 10 հազարը` Բելգիան, 12 հազարը` Հոլանդիան եւ 15 հազարը` Շվեյցարիան: Ընդհանուր առմամբ, «Եվրոպական ֆոնեթոն 2006-ին» մասնակցել է 13 հազար ընտանիք եւ այդ երկրների ձեռնարկությունները»,-նշել է մամլո քարտուղարը: Ֆոնեթոնից ստացված գումարները կուղղվեն Ղարաբաղի Հադրութի շրջանի ենթակառուցվածքների վերականգնմանը` «Արցախի վերածնունդը» ծրագրի շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: