Հակառակորդը կրակել է Բաղանիսում վնասված բեռնատարը սահմանագոտուց հանել փորձող մեքենայի վրա

Հակառակորդը կրակել է Բաղանիսում վնասված բեռնատարը սահմանագոտուց հանել  փորձող մեքենայի վրա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ի երեկոյան փորձ է կատարվել սահմանագոտուց հանել նոյեմբերի 5-ին Տավուշի Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ադրբեջանական գնդակոծությունից վնասված բեռնատար մեքենան:

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել «ԿՐԱԶ» մակնիշի բեռնատարի վրա, որի միջոցով փորձ է կատարվել քարշելով սահմանագոտուց դուրս բերել վնասված բեռնատարը:

Ներկայումս Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը փակ է, երթևեկությունը կատարվում է շրջանցիկ, լեռնային ավտոճանապարհով, գրում է Aravot.am-ը:

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից ինքնությունը չպարզված անձանց կողմից տարբեր տրամաչափի մարտական զենքերից կրակոցներ են արձակվել Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ՌԴ քաղաքացու կողմից վարվող «DAF XF 95» մակնիշի K169СР15rus համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի շարժիչը:

Դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---