Հայկական և ասորական կազմակերպությունները դժգոհ են Սիրիայում քրդերի գործողություններից

Հայկական և ասորական կազմակերպությունները դժգոհ են Սիրիայում քրդերի գործողություններից

PanARMENIAN.Net - Սիրիայի հայկական և ասորական 18 կազմակերպություն համատեղ հայտարարություն են տարածել, որում իրենց դժգոհությունն են հայտնել երկրի հիմնականում քրդաբնակ հյուսիս-արևելքում` Հասաքե նահանգում, քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) և նրա ռազմական թևի` «Ժողովրդի պաշտպանության ջոկատների» (ԺՊՋ-YPG) գործողությունների կապակցությամբ:

Հայտարարության մեջ ինքնավարություն հայտարարած քրդաբնակ շրջանի կառավարումն իրականացնող PYD-ին մեղադրում են մարդու իրավունքների խախտումների, մասնավոր գույքեր բռնագրավելու, բռնությամբ զինվորագրելու, անարդար հարկեր սահմանելու, եկեղեցական դպրոցների ուսումնական ծրագրերին միջամտելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

CNN Turk-ը, հղում անելով հայկական Agos-ին, գրում է, որ վերջին շրջանում YPG-ն «փախստականների լքյալ գույքեր» անվանման տակ ասորի գաղթականների, որոնք ստիպված են եղել տեղափոխվել երկրի ավելի անվտանգ տարածքներ, գույքերի վերաբերյալ բռնագրավման որոշումներ է կայացնում:

Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենց զինված ուժերը 2 անգամ հարվածել են Սիրիայի հյուսիսում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) դիրքերին:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ-ի կենտրոնական զինված ուժերի հրամանատար, գեներալ Լլոյդ Աուսթինը հայտարարել է, որ առաջին անգամ Սիրիայի հյուսիս են մուտք գործել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների դեմ պայքարում գոծակցելու են Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թևի հետ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---