Ռուսաստանում բարձրացած բռնության ալիքի «հասցեատերը» հայ ժողովուրդը չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը բավարարված է ռուս իշխանությունների արագ արձագանքով հայ պատանու սպանությանը: Այդ մասին դեսպանը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: «Սպանությունից հետո Հայաստանի դեսպանատունը անմիջապես դիմեց Ռուսաստանի իրավապահ մարմիններին, եւ ի պատիվ Գլխավոր դատախազության պետք է նշել, որ սպանության գործով անմիջապես հարուցվեց քրեական գործ»,-ասել է դեսպանը: Ընդ որում Ա.Սմբատյանն ընդգծել է, որ «Ռուսաստանում» բարձրացած բռնության ալիքի «հասցեատերը» հայ ժողովուրդը չէ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:



Հիշեցնենք, որ 2006 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկովյան մարզի Իվանտեեւկա քաղաքի երկաթուղային կառամատույցում սպանվել է վարսահարդարման դասընթացների ուսանող 15-ամյա Նաիրի Քոչարյանը: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ ՔՕ 111 հոդվածի 4 մասով` «Ծանր մարմնական վնասվածքների հասցնում, որոնք հանգեցրել են անզգուշությամբ կատարված սպանության»: Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հավաստիացնում է, որ հայ պատանու սպանությունը Մերձմոսկովյան մարզում մանրակրկիտորեն կհետաքննվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---