9 նոյեմբերի 2015 - 11:44 AMT
Առաջին անգամ Մոսկվայում՝ հայկական նորաձևության օր

2015-ի նոյեմբերի 27-ին Մոսկվայի Lookin Rooms համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր: Միջոցառման խորագիրն է armFASHIONday:

Միջոցառման կազմակերպիչները ՌԴ-ում բնակվող հաղորդավարուհի Նաիրա Նիազյանն ու ընկերներն են՝ Անյան, Լիանան, Ցողինեն, Աղասին և այլք:

Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները, գրում է Tert.am-ը:

Մասնակցում են ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Նարինե Արուշանյանը՝ NARNY, Անի Մանուկյանը՝ Ani Manoukian, այնպես էլ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսյա Վիտա՝ Araksia Vita, Արմինա Գոմցյան`A.Գreeg, Ռեգինա Ակոպովա` Regina Akopova, Աննա Մուրադյան` Amurstyle: Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյունեցին՝ Artem Syuneci:

Երեկոյի երկրորդ հատվածում համերգային ծրագիր է` էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ:

Նարինե Արուշանյանը հայ դիզայներ է: 2006-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: Հանդիասնում է բազմաթիվ մրցույթների հախթող, ռուսական և համաշխարհային դիզայնի ասպարեզում: Ստեղծում է զգեստներ prêt-a-porter de luxe դասի համար NARNY brand-ի անունով: