Լյուքսեմբուրգում վախենում են ԵՄ փլուզումից, իսկ Բրիտանիային չեն բավարարի Միության «կոսմետիկ» փոփոխությունները![]() 9 նոյեմբերի 2015 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը վախենում է Եվրամիության փլուզումից և սահմանային վերահսկողության վերականգնումից Եվրոպայի երկրների միջև միգրացիոն ճգնաժամի ֆոնին: «Եվրամիությունը կարող է փլուզվել: Դա կարող է շատ արագ տեղի ունենալ, եթե դրսից և ներսից համերաշխության փոխարեն պառակտում տիրի»,-ասել է Ասելբորնը DPA գործակալությանը: Ըստ նրա, սպառնալիք կա նաև Շենգենի գոտու համար, որին անդամակցում է 26 երկիր: «Հնարավոր է, մենք ընդամենը մի քանի ամսվա ժամանակ ունենք»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Frontex եվրոպական սահմանային գործակալությունը հայտնել է, որ 2015-ի առաջին 9 ամսում Եվրամիություն է ժամանել մոտ 710 հազար ներգաղթյալ: Եվրահանձնաժողովն իր հերթին հայտարարել է, որ տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհայինից հետո: Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չի հաջողվի «շեղել» փոփոխություններով ԵՄ-ում, հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը: «Խոսքը հիմնարար փոփոխությունների մասին է Եվրամիությունում»,-ասել է նա` հավելելով, որ բրիտանացիներից «չի հաջողվի կոսմետիկ փոփոխություններով «պրծնել»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված նամակում թվարկելու է երկրի պահանջները ԵՄ-ին: BBC-ի հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիան դեմ է Եվրոպայի ժողովրդների «էլ ավելի սերտ միությանը», պահանջում է փոխել նոր անդամների ընդունման մեխանիզմը, կասեցնելու համար չափազանց ակտիվ միգրացիան, սահմանափակել Բրյուսելի հսկողությունը ձեռնարկությունների հանդեպ, ավելացնել ազգային կառավարությունների լիազորությունները ԵՄ որոշումներին դիմակայելու հարցում և պայմաններ ստեղծել սահմանափակելու համար եվրոյի գոտու ազդեցությունը շուկաների վրա, որոնք նրա կազմում չեն: Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն: Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող գոյատևել, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա վերջինիս կազմից Ինչպես ակնկալվում է, եվրոպական երկրների առաջնորդների և ԵՄ առաջնորդների միջև պաշտոնական բանակցությունները կսկսվեն Տուսկին նամակ ուղարկելուց մեկ շաբաթ անց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |