Քաղշիննախարար. Համալիրի շենքի ճարտարապետությունը չի փոխվի

Քաղշիննախարար. Համալիրի շենքի ճարտարապետությունը չի փոխվի

PanARMENIAN.Net - Քաղաքաշինության նախարարությունը թույլ չի տա, որպեսզի Մարզահամերգային համալիրի շենքի ճարտարապետական տեսքը խաթարվի: Այս մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Էսքիզային պրոյեկտ, թե որտեղ ինչ են ուզում անել, չկա: Սակայն միջամտություն շենքին կամ շենքի դեֆորմացիա ուղղակի չի կարող լինել, թույլ չենք տա»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը:

ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Մարզահամերգային համալիրը գնել է օֆշորային ընկերությունում գրանցված անձ, նախարարն ասել է, որ չի կարող պատասխանել, քանի որ քաղաքաշինության նախարարությունը օֆշորային թեմաներով չի զբաղվում:

ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն գրանցվել էր հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---