Ռուսաստանը С-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիր է կնքել Իրանի հետ

Ռուսաստանը С-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիր է կնքել Իրանի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են կնքել: Այդ մասին հայտարարել է «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սրգեյ Չերմեզովը, հայտնում է Lenta.ru-ի թղթակիցը Դուբայից, որտեղ անցնում է Dubai Airshow 2015 ավիասալոնը:

«Երկար պատմությունն ավարտվեց»,-ասել է Չերչեզովը` պարզաբանելով, որ պայմանագիրն արդեն կնքվել և ուժի մեջ է մտել:

Չերմեզովը նշել է, որ տեխնիկայի առաջին խմբաքանակի առաքումից հետո, Ռուսաստանն ակնկալում է, որ Իրանը պաշտոնապես կհրաժարվի հայցից և բոլոր պահանջները կբավարարվեն:

Իրանը միջազգային դատարան էր դիմել «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ հայցով` փոխհատուցում պահանջելով ռուսաստանյան պետական ընկերությունից նախորդ տարիներին համակարգերը չառաքելու համար: 2007-ին կնքված գործարքի արժեքը մոտ 800 մլն դոլար էր: Հայցով Իրանը 4 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում Չերմեզովը չի կոնկրետացրել, թե զենիթային համակարգերի հատկապես որ մոդելի մասին է խոսքը:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը կատարելագործում է С-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը՝ Իրանին մատակարարելուց առաջ: «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «С-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատակարարելուց առաջ կատարելագործել այն:

2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանեց Իրան С-300 համակարգերի առաքման արգելքը: Իր որոշումը Պուտինը հիմնավորեց առաջընթացով Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ բանակցություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---