ԻԻՀ նախարար. Ցանկանում ենք ՀՀ-ի միջոցով կապվել ԵՏՄ-ի հետ

ԻԻՀ  նախարար.  Ցանկանում ենք ՀՀ-ի միջոցով  կապվել ԵՏՄ-ի հետ

PanARMENIAN.Net - Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ անդամ երկրներին: Այս մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

Իրանի կառավարության անդամը նոյեմբերի 9-ին Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես ասել է.

«Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մենք ցանկություն ունենք այդ առիթն օգտագործել և մեր ապրանքներն արտահանել Ռուսաստան և կառույցի այլ անդամ երկրներ», իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը:

Նոյեմբերի 9-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության, ինչպես նաև 65 հայ գործարարի մասնակցությամբ անցկացվում է Իրան-Հայաստան գործարար համաժողովը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---