ԱՄՆ դատարանը հաստատել է միգրանտների օրինականացմանն ուղղված Օբամայի միջոցների կիրառման արգելքը10 նոյեմբերի 2015 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Նոր Օրլեանի վերաքննիչ դատարանը հաստատել է ապօրինի ներգաղթյալների մասնակի օրինականացմանն ուղղված ԱՄՆ վարչակազմի առաջարկած միջոցների համար սահմանված արգելքը, հայտնել է Politico-ն: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը, որին պատականում է նաև ԱՄՆ նախագահը, պայքարում է ապօրինի ներգաղթյալների աստիճանական օրինականացման համար, այն պայմանով, որ նրանք կենթարկվեն օրենքներին, կվճարեն հարկերն, անգլերեն կսովորեն և ԱՄՆ քաղաքացիության համար տեղ կզբաղեցնեն ցանկացողների հերթի «վերջում»: Հանրապետականների մեծ մասը դեմ է ապօրինի ներգաղթյալների օրինականացմանը Դատավորները կասեցրել են նախագահի առաջարկների իրագործումը: Հրամանագրերի իրագործումը պետք է սկսվեր մայիսին, սակայն արգելափակվեց Տեխասի դատարանի կողմից, քանի որ վարչակազմի գործողությունները վիճարկեցին 50 նահանգներից 26-ը, իսկ Նոր Օրլեանի վերաքննիչ դատարանը սատարեց Տեխասի դատարանի վճռին: Այնուամենայնիվ, այս որոշումը վերջնական չէ, գործը կարող է վերանայվել ԱՄՆ Գերագույն դատարանում: Եթե Գերագուն դատարանը որոշում կայացնի հօգուտ վարչակազմի, Օբամայի հրամանագրերը կարող են ուժի մեջ մտնել 2016-ի ամռանը: Այդպես նախագահին կհաջողվի կատարել իր նախընտրական խոստումներից մեկը և սկսել ապօրինի ներգաղթյալների օրինականացումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օբամայի հրամանագրերը նախատեսում են մի քանի միլիոն ապօրինի ներգաղթյալների օրինականացում` օրինակ, նրանց, ում մոտ տարիների ընթացքում երեխաներ են ծնվել ԱՄՆ-ում, որոնք ըստ օրենքի ԱՄՆ քաղաքացիներ են: Նախագահը գնաց այդ միջոցներին, երբ չկարողացավ հասնել Կոնգրեսի կողմից ներգաղթի բարեփոխման: ԱՄՆ-ում մոտ 12 մլն բնակիչ կա, որոնք չունեն ոչ քաղաքացիություն, ոչ բնակվելու իրավունք: Հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի արտաքսվում են ԱՄՆ-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |