Airbus. Կործանված A321-ը տեխնիկական անսարքություն չուներ

Airbus. Կործանված A321-ը տեխնիկական անսարքություն չուներ

PanARMENIAN.Net - Եգիպտոսում վթարի ենթարկված «Կոգալիմավիայի» A321 ինքնաթիռը տեխնիկական անսարքություն չուներ և չէր կարող աղետի պատճառ դառնալ, հայտարարել է Airbus-ի ԶԼՄ-ների հետ կապերի գծով փոխնախագահ Ստեֆան Շաֆրաթը Dubai Airshow-2015 միջազգային ավիասալոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվա դրությամբ հասկանում ենք, որ ինքնաթիռը տեխնիկապես սարքին է եղել, նշանակում է աղետի պատճառն ինքնաթիռը չէ, սակայն, անշուշտ, հարկավոր է սպասել հետաքննության ավարտին«»,-ասել է Շաֆրաթը:

Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին

Նա հավելել է, որ Airbus-ը դեռ տեղեկություններ չունի, թե որտեղ է հավաքվելու կործանված ինքնաթիռի կոնստրուկցիան: Ըստ ընկերության ներկայացուցչի, այդ մասին որոշումն ընդունելու են ՌԴ և Եգիպտոսի իշխանությունները:

«Մենք բաց ենք համագործակցության համար, փորձագետներ ունենք Տուլուզում և Համբորգում, բայց որոշումը մենք չենք կայացնում»,-ասել է նա:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---