ԵՄ զեկույց. Թուրքիայում մարդու իրավունքներն անկումային վիճակում են

ԵՄ զեկույց. Թուրքիայում մարդու իրավունքներն անկումային վիճակում են

PanARMENIAN.Net - Եվրամիության հանձնաժողովի կողմից Թուրքիայի վերաբերյալ ամեն տարի հրապարակվող հաշվետվության տեքստը հասանելի է դարձել լրատվամիջոցներին: Հաշվետվության մեջ ընդգծվում է, որ Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ խոսքի և հանրահավաքների ազատության պահպանման հարցում լուրջ հետընթաց է գրանցվել: Ըստ ԵՄ հանձնաժողովի՝ թուրքական կառավարության մեղքով դանդաղեցվում է բարեփոխումների գործընթացը Թուրքիայում:

Հաշվետվությունում մտահոգիչ են համարվել գրողների, լրագրողների և լրատվամիջոցների վերաբերյալ հարուցվող հետաքննությունները: Ընդգծվել է նաև, որ Թուրքիայում կամայական ձևով են մեկնաբանվում և կիրառվում ցույցերի և երթերի վերաբերյալ օրենքի դրույթները, Deutsche Welle-ի թուրքական ծառայությանը հղումով գրում է Ermenihaber.am-ը:

ԵՄ հանձնաժողովը իր տարեկան հաշվետվությունում կոչ է արել Թուրքիային՝ համաձայնության գալու քրդերի հետ: Շեշտվել է այն հանգամանքը, որ քրդական հարցի կարգավորման գործընթացը դադարի փուլ է մտել, սակայն բանակցությունների վերսկսումը, ըստ ԵՄ-ի, անխուսափելի է: Նշվել է նաև, որ Թուրքիայում բավարար պայքար չի տարվում օրենքի խախտումների դեմ:

Նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել: Վերջինների դեմ հարուցված գործը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» կասկածանքով է: Գործի հարուցման համար հիմք է հանդիսացել լրագրողների` տարբեր ժամանակներում հրապարակված հոդվածները

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50%-ը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

Կարդացեք նաև՝ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Թուրքիայի նոր կառավարության հետ

The Irish Times. Եվրոպան մտահոգված է ընտրություններում Էրդողանի կուսակցության հաղթանակով

Պայթյուն, ծեծկռտուք, գազ. Էրդողանի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---