22 նոյեմբերի 2006 - 12:50 AMT
Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ հետ չի հակասում միմյանց
«Հայաստանին հարկավոր է բազմապատկել անվտանգության տարրերը»,-նոյեմբերի 22-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Բրեստ մեկնելուց առաջ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության քարտուղարների խորհրդի նիստերին: Պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարը կրկին հայտարարել է, որ «անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ-ին) եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ չեն հակասում միմյանց»: «Ժամանակն է գիտակցել, որ ցանկացած ռազմաքաղաքական դաշինք չի ստեղծվում ինչ-որ բանի դեմ: Օրինակ, ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ Եվրոպայի անվտանգության համար: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ոչ թե ՆԱՏՕ-ի դեմ է ստորագրվել, այլ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման համար»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: