ԿԽՄԿ պատվիրակները Բաքվում տեսակցել են սահմանը հատած ՀՀ քաղաքացուն

ԿԽՄԿ պատվիրակները Բաքվում   տեսակցել են սահմանը հատած ՀՀ քաղաքացուն

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն նոյեմբերի 11-ին այցելել են Ադրբեջանում հայտնված ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակչուհուն՝ 76-ամյա Լուսիկ Աբովյանին: Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Նեյեմբերի 9-ին Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելու դեպքի մասին: Քաղաքացին 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է, ով սահմանն անցել է մոլորվելով:

«Համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց հետո նա կփոխանցվի հայկական կողմին», - ասվում էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունում:

«ԿԽՄԿ մանդատի համաձայն, Բաքվում մեր պատվիրակները հանդիպել են Հայաստանի քաղաքացուն, գնահատել նրա առողջական վիճակը, քաղաքացու պահման պայմանները, նրա հանդեպ վերաբերմունքը», - փոխանցել է Ամատունին, գրում է Panorama.am-ը:

Նա հրաժարվել է պատասխանել այցելության արդյունքների մասին հարցին՝ վկայակոչելով իրենց առաքելության կանոնադրությունը, ըստ որի ԿԽՄԿ-ն չի հանրայնացնում իր գործունեությունը:

Այդուհանդերձ ՀՀ քաղաքացուհու հայրենադարձման հարցի շուրջ ԿԽՄԿ-ն բանակցում է երկրների իշխանությունների հետ:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնել է, որ Լուսիկ Աբովյանը 4 երեխաների մայր է և արդեն թոռներ էլ ունի, ապրում են նորմալ սոցիալական պայմաններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---