Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Օզբիլիսով

Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Օզբիլիսով

PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսի ծառայություններով, հայտնել է Hürriyet-ը: Ըստ աղբյուերի, «սև արծիվները» մտադիր են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկ անել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է onedivision.ru-ն:

Մի քանի օր առաջ «Մատչ ՏՎ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը, անդրադառնալով ձմեռային տրանսֆերտային «պատուհանին», հայտարարեց, որ Արազ Օզբիլիսը, հավանաբար, չի շարունակի խաղալ ռուսաստանյան «Սպարտակի» կազմում:

«Բեշիկթաշի» սկաուտները վաղուց են հետևում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ ինքն Օզբիլիսը դեմ չէ խաղալ Թուրքիայում, նա հենց այդ երկրում է ծնվել, գրում է onedivision.ru-ն:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

Մինչդեռ ինքը Օզբիլիսն ավելի վաղ չցանկացավ շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում: 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» €3.5 միլիոն, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը: ««Սպարտակ»-ը ցանկանում էր վաճառել Օզբիլիսին: Սակայն Օզբիլիսը հրաժարվել է մեկնել Թուրքիա», - ասել է ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ:

Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ էր արել Օզբիլիսին: Ասվում էր, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ու նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է €500.000, սակայն մոսկովյան ակումբը պահանջել էր € 1 մլն:

Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---