22 նոյեմբերի 2006 - 13:14 AMT
Բրեստում կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ՊՆ ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի շրջանակներում: Ինչպես հաղորդում է Ազգային նորությունների գործակալությունը, հղում անելով Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեին, երկու ամիս առաջ տեղի ունեցավ պաշտպանության նախարարների հանդիպումը երկու պետությունների սահմանում առաջին անգամ վերջին տարիների ընթացքում: Երկխոսությունը շարունակելու հնարավորությունը քննարկվել է երեք օր առաջ ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոի հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար, Անվտանգության Խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումը, հավանաբար, կկրի ոչ ֆորմալ բնույթ եւ տեղի կունենա ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի պաշտոնական նիստից հետո: ԱՊՀ Պաշտպանության նախարարության խորհուրդը տեղի կունենա Բրեստում հինգշաբթի օրը: