Պետդումայում առաջարկում են արգելել թռիչքները Թունիս և Թուրքիա A321-ի կործանման պատճառով

Պետդումայում առաջարկում են արգելել թռիչքները Թունիս և Թուրքիա A321-ի կործանման պատճառով

PanARMENIAN.Net - ՌԴ Կոմունիստական կուսակցությունից Պետդումայի 2 պատգամավոր դիմել է Վլադիմիր Պուտինին` խնդրելով ժամանակավորապես արգելել թռիչքները Թուրքիա և Թունիս Եգիպտոսի օրինակով:

Դիմումի հեղինակներն են Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը: Ինչպես գրում է ՌԲԿ-ն, ըստ պատգամավորների, թռիչքները Թունիս և Թուրքիա կարող են վտանգավոր լինել այդ երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայության պատճառով: Նրանք հիշեցրել են, որ վերջին շրջանում Թուրքիայում 7 ահաբեկչկան գործողություն է կատարավել, Թունիսում հունիսին Սուս քաղաքում հարձակում եղավ ափամերձ երկու հյուրանոցի վրա: «Խնդրում ենք քննարկել Թուրքիան և Թունիսը ՌԴ նախագահի նոյեմբերի 8-ի հրամանագրով նախատեսված այն տարածքների ցանկում ընդգրկելու հարցը, դեպի ուր ռուսական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել»,-գրել են պատգամավորները Պուտինին ուղղված դիմումում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձարարեց կառավարությանը Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մեխանիզմներ մշակել` մինչ A321 ինքնաթիռի կործանման պատճառները պարզելը:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:

Միջադեպից հետո Բրիտանիան ևս հայտարարեց, որ արգելում է ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Շարմ էլ Շեյխ և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին ձեռնպահ մնալ այնտեղ ուղևորվելուց: Թռիչքները դեպի Շարմ էլ Շեյխ դադարեցրել են նաև Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիան, Լիտվան և Լատվիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---