Մալևիչի «Սև քառակուսու» տակ 2 նկար է հայտնաբերվել

Մալևիչի «Սև քառակուսու» տակ 2 նկար է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Կազիմիր Մալևիչի հայտնի «Սև քառակուսու» տակ 2 գունավոր պատկեր է հայտնաբերվել: Ինչպես հայտնել է «Կուլտուրա» հեռուստաալիքը, համապատասխան տվյալները հրապարակել է Տրետյակովյան պատկերասրահը, որտեղ պահվում է կտավը:

Ռենտգենի ճառագայթման միջոցով ի հյատ են եկել Մալևիչի մեկ այլ նկարի ուրվագծերը: Մանրադիտակի տակ լավ երևում է, թե ինչպես կրակելյուրի (բուն նկարի բնական ճագերը) միջից թափանցում է մեկ այլ` գունավոր շերտը: «Հայտնի էր, որ «Սև քառակուսու» տակ եղել է ինչ-որ պատկեր: Մենք պարզեցինք, որ այդպիսիք 2-ն են»,-ասել է պատկերասրահի գիտական փորձաքննության բաժնի գիտաշխատող Եկատերինա Վորոնինան:

Բացի այդ, գիտնականները գրեթե վերծանել են «Սև քառակուսու» գրությունը, որը հեղինակային են համարում. «ն»-ով սկսվող և «ով»-ով վերջացող բառում 3 տառ է բացակայում: Ըստ թանգարանագետների, ամբողջական գրությունը հետևյալն է. «Նեգրերի պայքարը մութ քարանձավում»: Այսպիսով, Մալրևիչի նկարը կարելի է համարել 1882 թ. ֆրանսիացի գրող և էքսցենտրիկ Ալֆոնս Ալեի հետ նկարչի յուրօրինակ հեռակա երկխոսությունը: Ալեի նկարը կոչվում էր «Նեգրերի պայքարը մութ քարանձավում խորը գիշերով»:

«Մալևիչի ձեռագիրը դժվար ընթեռնելի է և որոշ տառեր միանման են գրված: Մենք աշխատում ենք երկրորդ բառի վրա»,-ասել է Վորոնինան:

«Սև քառակուսին» Մալևիչի ամենահայտնի նկարն է, նրա սուպերմատիկ նկարներից մեկը: Նկարչի վրձնին են պատկանում նաև «Կարմիր քառակուսին» և «Սպիտակ քառակուսին.:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---