
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությամբ պայմանավորված ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ին ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
Նախկինում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից տրամադրվում էր վկայագիր:
Համաձայն կառավարության՝ ընդունված որոշումը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների գործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կողմերն առաջնորդվելու են մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման միասնական ցանկով և թույլատրող փաստաթղթով: